Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ և այս ընթացքում շատ են արձանագրվում պայթուցիկների պայթեցման հետևանքով վնասման, անգամ անդամահատման դեպքեր։ Ինչպե՞ս խուսափել դժբախտությունից։ Այս մասին զրուցել ենք Պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Առողջապահության Ազգային Ինստիտուտի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամբիոնի դասախոս Զաքար Խոջաբաղյան – Գրեթե ամեն տարի, հատկապես դեկտեմբեր-հունվար ամիսներին, լսում ենք […]
«Արևմտյան Նեղոսի տենդը մեզ համար նորույթ էր, չնայած, կարելի է ասել` պատրաստ էինք դրան, քանի որ ՀՎԿԱԿ-ն արդեն հայտնաբերել էր մոծակների առկայությունը, որոնք փոխանցում են վիրուսը։ Բայց կոնկրետ վարակված մարդիկ չունեինք։ Ասեմ, որ հիվանդությունը 80 տոկոս դեպքերում առանց ախտանշանի է, իմուն համակարգը կարողանում է պայքարել։ Սակայն, երբեմն ցածր իմունիտետի դեպքում ուղեկցող ծանր հիվանդությունների ժամանակ ընթացքը կարող է բարդանալ։ Բարդությունները, որոնց առնչվում ենք, ուղեղի թաղանթի բորբոքումն է` անցումով դեպի ուղեղի հյուսվածք»