Մեր կյանքի անբաժան իրողություններից են երազները, թեև լինում են դեպքեր, երբ կարող ենք երկար ժամանակ երազներ չտեսնել կամ հազվադեպ տեսնել: Հավանաբար աշխարհում չկա որևէ մարդ, որն առնչված չլինի այս երևույթին, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր, անիրականը՝ իրական, թեև երազ է, այլ ոչ թե արթմնի իրականություն:
Ժամերգությունը ընդհանրական աղոթք է, որ կատարվում է եկեղեցում ամեն օր, որոշակի ժամին (այստեղից էլ՝ ժամ-երգություն բառը): Ժամերգությունները եկեղեցու աղոթական կյանքի հիմքն են, առանց որի եկեղեցում չի կարող լինել հոգևոր կյանք: