«Իշխանությունը պետք է հեռանա, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց՝ հասկանա, թե իշխանությունների արածի արդյունքն ի վերջո ինչն է լինելու։ Մեզ տանում են թուրք-ադրբեջանական տանդեմի ենթակայության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ է պետք անել։