«Հայկական ասացվածքն ասում է՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Հատկապես թշնամու լեզուն անհրաժեշտ է հասկանալ բառիս բուն և փոխաբերական իմաստով»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ մի շարք դպրոցներում ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն և վրացերեն լեզուների դասավանդման մասին հարցին, ասաց, որ նրանց (Ադրբեջան, Թուրքիա։– Ն.Խ․) մոտ էլ հայերեն է դասավանդվում, իհարկե՝ ոչ համատարած։