Նախագծով առաջարկվում է՝ նշված մարմինների աշխատակիցների համար վերջիններիս կողմից թմրանյութ օգտագործելու փաստի հաստատման դեպքում նրանց ազատել աշխատանքից: Եվ հենց այդ նպատակով է առաջարկվում տարեկան երկու անգամ իրավապահ ու ուժային մարմինների աշխատակիցներին թմրաթեստ անցնել:
Ապրիլի լույս 23-ի գիշերը Ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում՝ ներխուժելով ակումբ և մոտ 40 անձի բերման ենթարկելով։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) «2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։