Չինացի գիտնականները պարզել են, որ օրական երկու բաժակ սուրճի կամ թեյի օգտագործումը նպաստում է աչքի ցանցաթաղանթի առողջությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան: Նաև ուղեղի բնականոն գործունեության համար կարևոր են նյութերը, որոնք կարող են բարելավել արյան շրջանառությունը և կանխել արյան անոթների պատերին խոլեստերինի առաջացումը: