Նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «եկեղեցին բարեկարգելու» անվան տակ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ փորձում էր գահից հեռացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Կաթողիկոսի հասցեին հնչեցնում էին վիրավորական խոսքեր, ասում էին, թե կաթողիկոսը «զավակ ունի» և պետք է հեռանա։