«Դուք հասկանո՞ւմ եք՝ Արցախի կորստից ու այսքան զոհեր ունենալուց հետո, օրվա իշխանությունները կրկին ընտրում են մի ճանապարհ, որը տանելու է անդունդ»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Բերձորի միջանցքի մոտ թեժ մարտեր են ընթանում։