«Ստեփանակերտից մինչև  Բերձոր հասնելը ես ռուս խաղաղապահների տեղաշարժ, ձայն չեմ նկատել, չգիտեմ, թե որտեղի մասին է խոսքը». Աղավնոյի գյուղապետ

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Բերձորի միջանցքի մոտ թեժ մարտեր են ընթանում։

«Առհասարակ որևէ մարտ Բերձորի մոտ տեղի չի ունեցել, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե նույնիսկ մի տեղ կրակոց էլ լինում է, ձայնագրում են, նկարահանում ու սկսում են տարածել։

Հետաքրքիրն այն է, որ այսքան հարթակ են ստեղծում նման տեղեկատվություն տարածելու համար, հետո այդ ամենը հերքվում է, ես չգիտեմ՝ սա հատուկ նախապատրաստական ծրագի՞ր է, թե՞ այլ բան։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են չեղած բաներ տարածում։

Նիկոլի ծրագրերի վերաբերյալ ընդամենը մտահոգություններ ենք հայտնել ժողովի ընթացքում, մինչև դուրս գալը սկսեցին պանիկա տարածել, թե պատերազմ է սկսվել, որտե՞ղ է։ Կարող է՝ իրենք Ուկրաինայի մասին են խոսում, բայց շփոթել ու Արցախ են ասում։ Ստեփանակերտից մինչև  Բերձոր հասնելը ես ռուս խաղաղապահների տեղաշարժ, ձայն չեմ նկատել, չգիտեմ, թե որտեղի մասին է  խոսքը»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031