Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչ՝ ընդդիմության քաղաքային և մարզային ակցիաների ժամանակ սադրիչ գործողություններ բեմադրած, լրագրողներին որպես նախկին ոստիկան ներկայացած Թաթուլ Ասիլյանն այսօր շրջում էր «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների տարածքում՝ Քրիստափոր փողոցում: Ուշադիր զննում էր շուրջբոլորը, այնպես, ինչպես կաներ ԱԻՆ որևէ պաշտոնյա կամ քննչական մարմիններից մեկի աշխատակից։ Ի դեպ, փողոցը փակ էր քաղաքացիների համար, նշված հատվածում կարող էին անարգել մուտք գործել միայն ոստիկանության, քննչական մարմինների և ԱԻՆ-ի աշխատակիցները։