Օրեր առաջ Նիկոլը փողոցում, կրկեսի մոտ, QR կոդով տոմս առավ, նստեց ավտոբուս, գնաց 1-1.5 կմ, իջավ կառավարության ամառանոցի մոտ։ Արդյունքը՝ հանրությանը ներկայացրեց 22 վայրկյանանոց ռիլ։ Տրանսպորտի թանկացման ֆոնին անձնական օրինակով, իրեն հույժ բնորոշ PR ակցիա։ Սա այն, ինչ տեսել եք, ՀՀ սիրելի քաղաքացիներ։
Կանադացի գիտնականները 50 տարի շարունակ հետևել ու վերլուծել են տարբեր տարիքի շուրջ 3000 մարդու և պարզել՝ ընկճախտը կարճացնում է կյանքի տևողությունը:
Կալգարիի համալասարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտով ու սթրեսով կարելի է բառիս բուն իմաստով վարակվել, դրանք ազդում են ուղեղի կենսաքիմիական կառուցվածքի վրա՝ փոխելով այն: Կրծողների վրա անցկացրած գիտափորձերը ցույց են տվել, որ որևէ մեկի մոտ սթրեսի հորմոնի բարձր մակարդակն անխուսափելիորեն առաջացնում է ուղեղի գործունեության փոփոխություն մյուսների մոտ:
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Այս եզրակացությանն են հանգել Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետները: Նրանք հետազոտություն են կատարել, և այն մասնակիցների մոտ, ովքեր մասնակցել են այդ հետազոտությանը և շատ կանաչեղեն են կերել, ւղեղի ծերացման նշանները դրսեւորվել են ավելի քիչ չափով: Հետազոտողների խոսքով՝ նրանք 11 տարով ավելի երիտասարդ են եղել նրանցից, ովքեր բանջարեղեն չեն գործածել: