![](/banners/BeFunky-design.jpg)
Ընկճախտը կարճացնում է կյանքի տևողությունը
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/depresia.jpeg)
Կանադացի գիտնականները 50 տարի շարունակ հետևել ու վերլուծել են տարբեր տարիքի շուրջ 3000 մարդու և պարզել՝ ընկճախտը կարճացնում է կյանքի տևողությունը:
Մասնագետների տվյալներով`վերջին 60 տարում բարձրացել է 25 տարեկան ընկճախտով երիտասարդների վաղ մահանալու վտանգը. ընկճախտ չունեցող մարդիկ ապրել են 4-18 տարի ավելի:
Հետազոտողները եզրակացրել են՝ եթե նախկինում ավելի վաղ տղամարդիկ էին մահանում ընկճախտի հետևանքով, ապա հիմա նույն վտանգի տակ են նաև կանայք:
Գիտնականները նշում են, որ 1992 թվականից մինչ 2011-ը 50 տոկոսով բարձրացել է ընկճախտի պատճառով կանանց մահանալու վտանգը: