Բաժիններ՝

Սթրեսն ու ընկճախտը կարող են վարակիչ լինել

Կալգարիի համալասարանի գիտնականները պարզել են, որ ընկճախտով ու սթրեսով կարելի է բառիս բուն իմաստով վարակվել, դրանք ազդում են ուղեղի կենսաքիմիական կառուցվածքի վրա՝ փոխելով այն: Կրծողների վրա անցկացրած գիտափորձերը ցույց են տվել, որ որևէ մեկի մոտ սթրեսի հորմոնի բարձր մակարդակն անխուսափելիորեն առաջացնում է ուղեղի գործունեության փոփոխություն մյուսների մոտ:

Հետազոտողները նշում են, որ ի լրումն ուղեղի գործունեության փոփոխությունների՝ սթրեսով «վարակվելուց» հետո տեղի է ունենում նեյրոնների վերափոխում և աշխատանքի խափանում: Ըստ գիտնականների՝ սթրեսը և կենտրոնական նյարդային համակարգի ընկճվածությունը կարող են տարածվել երկուսից ավելի կրծողների վրա, և բացառված չէ, որ սթրեսի տարածման նման մեխանիզմը, սոցիալական փոխազդեցության միջոցով, գոյություն ունի նաև մարդկանց մոտ:

Գիտնականները նշում են, որ սթրեսի վարակի աղբյուրի հետ շփումը մարդկանց գլխուղեղի դեպքում հնարավոր է՝ ավելի լուրջ հետևանքներ ունենա, ինչը կարող է ոչ միայն հանգեցնել լուրջ խանգարումների նյարդային համակարգում, այլև կարող է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պատճառ դառնալ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս