«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է»,- այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։
«Այս գործով մենք ունենք երկու տուժող և երկու վկա: Ըստ մեղադրանքի՝ տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է: Նա այն անձն է, ով իբրև թե մինչև Լևոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելը նրա կողմից ստացել է ոտքերով հարված: Մինչդեռ տեսանյութերում հստակ երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը չէր կարող Լևոն Քոչարյանի կողմից հարված ստանալ, ինչպես նկարագրված է մեղադրանքում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանը:
Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակմանը հաջորդած Արցախի ամբողջական հանձնումից հետո Երևանում ու մարզերում ընդվզման ալիք բարձրացավ, որին հետևեց ուժային կառույցների շատ կոշտ հակազդեցությունը:
«Չգիտեմ՝ ում հետ է քննարկել իր որոշումը՝ միգուցե Աննա Վարդապետյանի՞…չեմ բացառում». Էրիկ Ալեքսանյան
Հիշեցնենք, որ Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով։