«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատավորի աթոռին նստած է ոչ թե նիստը ղեկավարող դատավոր Վահե Դոլմազյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ նիստի ժամանակ ևս 3 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը։