Պատրաստ եմ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ ՄԽ լուծարման համատեղ հայտը․ Փաշինյան

Էստոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ էստոնացի գործընկերոջը ներկայացրել է «ՀՀ-ԵՄ վերջին զարգացումները, ՀՀ քաղաքացիների եվրոպական նկրտումները՝ ակնկալելով պաշտոնական Տալլինի աջակցությունը՝ դեպի ԵՄ տանող բարդ և երկարատև ճանապարհին», և շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար։

Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին․

«ՀՀ-ն հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը, և առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ներկայացրել եմ մեր ակնկալիքն առ այն, որ ՀՀ խաղաղության օրակարգն, ի վերջո, շոշափելի արդյունք կտա։ Վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու խաղաղության համաձայնագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստը՝ նշելով նաև, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930