Առանց որևէ կասկածի, հենց Միացյալ Նահանգներն են վախենում Իրանից։ Թրամփն ընդունել է Իրանի՝ որպես աշխարհի չորրորդ գերտերություն ի հայտ գալու փաստը: Թրամփն Իրանին առաջարկեց 15 կետից բաղկացած ծրագիր. Իրանը մերժեց այն և փոխարենը՝ ներկայացրեց իր սեփական 10 կետանոց ծրագիրը, և նա ընդունեց դա։ Քանի որ նա վախենում էր Ամերիկայում պատերազմի հասցրած վնասներից, բենզինի գների բարձրացումից, հարյուրավոր ամերիկյան զոհերից, Իրանի դեմ ցամաքային ներխուժման դավադրության ձախողումից և Հորմուզի նեղուցը վերաբացելու անկարողությունից։
Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունները հերթական փորձն էին վերակենդանացնել դիվանագիտական գործընթացը, որը տարիներ շարունակ տատանվում է լարվածության և բանակցային փորձերի միջև։ Այս փուլը, թեև պաշտոնապես բնութագրվեց «կառուցողական» և «առաջընթացային», իրականում առավելապես փորձարկում էր կողմերի ռազմավարական համբերությունն ու փոխզիջման պատրաստակամությունը, քան վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունը։
Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, ռեգիոնալ զարգացումների ու հայ-իրանական հարաբերությունների մասին 168.am-ը հարցեր է ուղղել իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդիանին: