«Այս հատապտուղը շատ կոշտ սննդային մանրաթելեր ունի, ուստի այն կարող է դժվարամարս լինել և տհաճ հետևանքներ առաջացնել աղեստամոքսային տրակտում` փքվածություն, գազերի առաջացում, ցավ: Պտուղը կարող է հանգեցնել նաեւ թթվայնության աճի. եթե ունեք գաստրիտ, լորձաթաղանթի բորբոքում, ռեֆլեքս, ապա չպետք է ընդհանրապես ուտեք: Եթե ստամոքսի խոց ունեք, ապա դա խստիվ արգելված է։ Եթե դուք ալերգիկ ռեակցիաներ ունեք էկզոտիկ մրգերի նկատմամբ, ապա ավելի լավ է նաեւ ձեր սննդակարգից բացառեք ֆեյխոան»,- ասաց փորձագետը։