2020 թվականին Հադրութի Թաղասեռ գյուղից բռնի տեղահանված 55-ամյա Շուշան Սիմոնյանը 1990–ականներից սկսած մեծ գին է վճարել Արցախը հայկական պահելու համար, սկզբում ամուսինն է պատերազմում ձեռք բերել հաշմանդամություն, հետո 2016 թվականի ապրիլյան պատերազմում ավագ որդին է զոհվել, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մահացել է միջնեկ որդին։ Տիկին Շուշանը միայն Արցախի կորստից հետո է զգացել այն մեծ վիշտը, որ որդիներն են տվել՝ նրանք զոհվել էին, որպեսզի Արցախը հայկական մնար։
Ճիշտ է, ծնողներին ոստիկանները հեռացրել էին Բաղրամյան պողոտայից և այն բացել էին, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ նրա աշխատակազմից որևէ պատճառաբանություն չէին բերել, թե ինչու չեն ընդունում անհետ կորած զօնծառայողների ծնողներին։
«Ինձ որևէ մեկը չի զանգել ու հանդիպման առաջարկ չի արել, հանդիպում էին՝ ի՞նչ անեին, երևի լավ իմանալով ինձ՝ չեն զանգել։ Հանդիպման մասին որևէ խոսք լինել չէր կարող, քանի որ ոստիկանապետն ի սկզբանե կարող էր սխալն ուղղել, ոչ թե երկու տարի անց ասեին, թե՝ կհանդիպենք ծնողների հետ։ Երկրորդը՝ Վահե Ղազարյանը գնալո՞ւ էր իմ տղայի շիրիմին չոքեր ու ներողություն խնդրեր, իմ երեխան պարոն ոստիկանապետին կներե՞ր։ Իմ տղան կյանքը հանուն հայրենիքի է տվել, որտեղ իր մոր հետ այդպիսի դաժանությամբ են վարվում»,- շեշտեց Գոհար Դավթյանը։
«Հիմա չեմ ուզում վիրավորեմ, բայց տպավորություն էր, որ Աննան այդ կանանց հավաքել էր «գեղի կլուբում», ինքը ելույթ էր ունենում ամբիոնից, այդ կանայք էլ նստած ծափ էին տալիս, լավ, այդ կանայք ուղեղ չունե՞ն, լավ, չէի՞ն լսում՝ նա ինչ է ասում»,- զարմանքով շեշտեց մեր զրուցակիցը։
«Ցանկացել եմ այս ակցիայով անցորդներին, ովքեր Նոր տարվա համար գալիս են տոնածառի մոտ ուրախանալու, հիանալու, ևս մեկ անգամ հիշեցնել, որ պարտավոր են հիշել մեր տղաներին, նրանց հիշատակը վառ պահել, որովհետև այս տղաները զոհվել են հայրենիքի համար։