Գործող ղեկավարության նյարդերը կարող են տեղի տալ, և ինչ-որ պահի նրանք հասկանան, որ պատերազմ վարելու ունակությունները նրանց մոտ թույլ են, և իշխանության գան այնպիսի մարդիկ, դերակատարներ, որոնք ունակ են միջնաժամկետ և երկարաժամկետ պատերազմ վարել: Սա չափազանց մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար, որովհետև այդ դեպքում շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ելք կլինի, եթե 2 տարի պատերազմի մեջ լինեն, լինենք: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ արկածախնդրությանը կգնա, որովհետև մեծ հավանականությամբ կարող են խաղաքարտեր խառնվել, ինչի դեպքում Ադրբեջանը մեծ խնդիրների առջև կկանգնի: