«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
Մենք վերածվել ենք պատվազրկված և ջարդված ժողովրդի, որից բոլորը կցանկանան, օգտվելով առիթից, մի բան ավել պոկել։ Հիշեք նաև, որ Նիկոլի քայքայիչ գործունեությունը հասել է նաև Սփյուռք, իսկ Հայաստանը դադարել է դիրքավորվել՝ որպես համայն հայության Հայրենիք և ապավեն։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունները շահագրգիռ կողմերին ստիպում են շատ բան վերաիմաստավորել և գիտակցել։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող երկիրը գրեթե առանց կռվի հանձնվեց զինյալներին՝ դա անելով 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո, որը պետք է ինչ-որ բան սովորեցներ, առաջին հերթին՝ հենց սիրիացիներին, ովքեր պայքարում էին ապագայի համար, առանց վախի ապրելու իրենց իրավունքի համար: Բայց կարծես երկար տարիների դասը չի նպաստել ապագայի համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
«Իսրայելում հայերի շրջանում մինչ այս պահը տուժածներ չկան,- 168.am-ի հետ զրույցում իր տեղեկությունները փոխանցեց երուսաղեմաբնակ Հակոբ Անդրեասյանը՝ մանրամասնելով,- Երուսաղեմում հանդարտ է, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ. երկիրը պարալիզացված է՝ մարդիկ աշխատանքի չեն գնում, փակ են խանութները, շուկաները, ճանապարհներին մարդիկ չկան:
Սուրբ Բաբելասը Անտիոքի եպիսկոպոսն է եղել: Նա կայսեր չար գործերի և վարքի համար քաջությամբ արգելեց նրան եկեղեցի մտնել: Այդ իսկ պատճառով իր երեք աշակերտների հետ միասին գլխատվեց Դեկոս կայսեր հրամանով: