«Նա չի կարողացել քարոզչական ասպարեզում հանրային կարծիք ձևավորել, որ այս ամեն ինչն արվում է եկեղեցին բարեփոխելու համար, այլ ոչ թե զուտ Նիկոլ Փաշինյանի հերթական կապրիզի, կամ հերթական քաղաքական պրոյեկտը իրագործելու, որն ուղղակիորեն շաղկապվում է արտաքին պատվերի հետ»,- հավելեց Վիգեն Հակոբյանը։
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողովից հետո հայտարարության միասնական տեքստ էր տարածվել, որտեղ ասվում էր․ «Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նորանշանակ քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանն են:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
«Բոլշևիկյան ապստամբությունը ճնշելուց հետո, հասկանալով, որ բոլշևիկների կողմից Հայաստանը գրավելու վտանգը չի անցել, ՀՀ կառավարությունը Մայր Աթոռին առաջարկեց մի պայմանագիր կամ դաշնագիր կազմել՝ նվիրված եկեղեցի-պետություն հարաբերություններին»,-այս մասին այսօր «Եկեղեցին պետականության ակունքներում» վերտառությամբ համաժողովի ընթացքում ասաց պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Ստեփանյանցը։