Ծննդոց գրքում կարդում ենք. «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդ. 2, 7): Եւ երբ Ադամն ու Եւան անհնազանդ գտնուեցին Աստծուն, ճաշակելով արգելուած պտուղը դրախտում, Աստուած անիծեց նրանց՝ Ադամին ասելով. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս» (Ծննդ. 3, 19):