ԷՍ 7 ՏԱՐԻՆ ՄԵԶ ՔԱՆԴԵՑ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, Ո՞ՆՑ ԱՊՐԵՆՔ. ՍՅՈՒՆԻՔԸ, ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՀՈՂԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԻՆ. ՔԱՂԱՔԱՑԻ

Աշտարակ քաղաքում առևտրականները դժգոհ են իշխանությունների վարած հարկային քաղաքականությունից, օրեցօր տեղի ունեցող թանկացումներից, օրը մի քանի հազար դրամի միրգ-բանջարեղեն են վաճառում, այն էլ տալիս են հարկային մարմնին։

Աշտարակցի մի կին իր դժգոհությունը հայտնեց՝ շեշտելով, որ հազիվ է «յոլա» գնում, չգիտի՝ ինչպես ապրեն։

«Ընդամենը 1500-3000 դրամի առևտուր եմ անում, 10 տոկոսը տալիս եմ իրենց, ինձ 5 կամ 3 տոկոս չի մնում։ 75 տարեկան կին եմ, ստիպված կանգնել եմ, որ մի հացի փող ստեղծենք, բայց դա էլ չկա, թողնենք, տանը նստենք, մեզ ո՞վ է բերելու տա՝ ոչ մեկը, շատ դժգոհ ենք։

Իմ ծախած ապրանքն ի՞նչ է, չնչին կոպեկներ են, ամբողջ օրը նստած՝ 1000-1500 դրամի առևտուր եմ անում, 1000 դրամը պետք է իրենց տամ, 3000 դրամ էլ պետք է բանկին մուծեմ, որ քարտով չեմ աշխատում, 1800 դրամ ՀԴՄ-ին փող էինք տալիս, հիմա դարձրել են 3800 դրամ։ Ես որ շատ դժգոհ եմ, շատ։

Կարդացեք նաև

Այս 7 տարին մեզ քանդեց, այն ժամանակ 3 կամ 1 տոկոս հարկ էինք տալիս, էլի կարողանում էինք տակից մի կերպ դուրս գալ, հիմա դա էլ չկա։

Այսօր ամբողջ օրը 50 դրամի մի բիբար եմ ծախել, մի բիբարն առել եմ 50 դրամ, վաճառում եմ 50 դրամ, ինչո՞ւ, որովհետև նույն օրը չեմ կարողանում վաճառել, արդեն տեսքը գցել է, կարմրել է։ Առել եմ 50 դրամ, պետք է վաճառեմ 70 դրամով, բայց ստիպված տալիս եմ 50 դրամով, որ իմ 50 դրամը վերադարձնեմ։

Ցավդ տանեմ, հիասթափված ենք, որ կողմը նայում ես՝ դժգոհում ես։ Երեխաս աշխատում է  շինարարության վրա, ամբողջ օրը՝ «կաշկեն», քարը, բետոնը, ավազը։ Գալիս, ասում է՝ «մամա, մատերս, թևերս ցավում են, հանգիստ գործ եմ ուզում», ասում եմ՝ բալա ջան, հանգիստ գործը 5000 դրամ է, մենք դրանով ո՞ր ծակը փակենք։ Ամեն ինչը թանկացրեցին՝ վերմիշել, բրինձ, մենք տարվա մեջ մեկ անգամ միս կերած կանք՝ կանք, չէ՝ զատո չէ, ամբողջ օրը՝ վերմիշել, մակարոն, բրինձ։ Հիմա որ դա էլ կա, դժգոհ չենք, բայց դա էլ չենք կարողանում ստեղծել։

Ցավդ տանեմ, ասում են, որ Սյունիքը տալիս են, ճանապարհը տալիս են, հողը տալիս են, ի՞նչը կմնա տեղում՝ ոչ մի բան։ Վաղը-մյուս օրն էլ կգան սա կշրջափակեն, որ 300.000 թուրք գա Հայաստան… Թուրքերն ամենաքիչը 7-10 երեխա են ունենում, մերոնք՝ 1-2 երեխա։ Կգան, այն 2 երեխան, որ պետք է ծնվի, 2-ն էլ չեն լինի»,- խոսքը եզրափակեց աշտարակցի կինը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս