«Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակումն Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանից համակարգված: Նիկոլը պարզապես ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին»,- իր գործով դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանն են։ Հաղորդման վերջին հատվածում անսպասելի նրանց է միանում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին:
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հիմնականում աջակցությունը չենք տրամադրում համայնքապետարանի բյուջեից, մեր, մեր շրջապատի, Մասիս համայնքում գործող գործարարների օգնությամբ ենք փորձում օգնել, շնորհակալ եմ նրանց, որովհետև մարդիկ սրտացավորեն հոգատարություն են ցույց տալիս մեր հայրենակիցներին»,- Մասիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանը։
44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Միհրանի Խոմով-Սարգսյանը երեկ կդառնար 22 տարեկան: Այդ առիթով Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, հրամանատարը, զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Միջոցառման ժամանակ համայնքի ղեկավարն անկեղծ խոսքով դիմեց ներկաներին.
«Դեմոկրատական այլընտրանք» և «Արդարություն» կուսակցությունները «Դեպի միասնություն» նախընտրական դաշինք ձևավորելու մասին հուշագիր են ստորագրել։ Մամուլում հրապարակված այս տեղեկության համաձայն՝ Քաջարանում առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Դեպի միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։