Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածել է հրաման՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվում 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ պետք է դրվեր «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026 թ. հրամանը՝ ՀՀ ՊՆ 2000թ. հուլիսի 19-ի N 728 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին, նշանակում է հոգևորականների գործունեության դադարեցում ՀՀ զինված ուժերում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ ներկա իշխանությունների հակաեկեղեցական արշավի համատեքստում խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի հունվարի 29-ի աղմկահարույց որոշման մասին։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն են։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Այս մասին երեկ ահազանգել էր Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Վերջին օրերին մտահոգիչ լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։