«Պետք է մարդն օրենքներով պաշտպանված լինի։ Ի՞նչ ենք ասում՝ տո՞ւն ես վերցնում մարդուց, տուն տուր, պետք չի բերես-գնահատես, փող տաս և այլն․ 2007 թվականի ապրիլին մենք հանդիպեցինք այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, որ այդ հանդիպման ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հանձնարարեց, ասեց՝ եթե մարդուն փող ես տալիս, մարդը փողը չի վերցնում, մարդուն տուն կտաս։ Դա՛ է ճիշտ լուծումը, ու մարդիկ հավեսով կնքում էին պայմանագրերը»։
«Ասել եմ՝ ինձ չջղայնացնեն, նաֆարիս կտանեմ Կառավարության մոտ, կամ այս ընկերության մոտ կիջեցնեմ, թող պահեն, հոգսերը հոգան, տեսնեմ՝ կկարողանա՞ն։ Թողեք ապրենք, էլի, մեր քրտինքով»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը։
Այսօր վաղ առավոտից Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Ապարան ճանապարհը։ Բնակիչները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ գյուղից 110 հեկտար հողատարածքը որպես գերակա շահ ճանաչելով՝ վաճառում է, բնակիչներին դրա համար վճարելով 300 դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։