Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Իսկ մինչ այդ, նույն օրը նրա նախաձեռնությամբ և «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» հրավերով նախատեսված է Անկախության տարիներին ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավորական կազմով նիստ: