Մոտ երկու շաբաթ հետո պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը մերժել է մեր հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի և ՀՀ կառավարության 11.01.2024 թ.N 53-Ն որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետի պահանջներին:
Ապրիլի 5-ին 168.am-ն անդրադարձել էր նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավիրած ծառայողական խորհրդակցությանը, որի ժամանակ լայնորեն քննարկվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, այդ թվում՝ վերջին օրերին «հայկական կողմից հրադադարի խախտման» և ադրբեջանական դիրքերի վրայով «հետախուզական թռիչքների» վերաբերյալ ադրբեջանական պնդումները, որի վերաբերյալ ոչ մի փաստ չի ներկայացվել հայկական կողմին:
Տարածաշրջանում և Հայաստանի շուրջ լուրջ զարգացումներ են սպասվում, Ադրբեջանը չի հրաժարվել ռազմական սցենարով հարցերի կարգավորման իր ձեռագրից, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ներքաղաքական, ներկուսակցական հարցերով՝ փորձելով նախկինների դեմ գործեր հարուցելով ցույց տալ, որ կատարում է «թավշյա հեղափոխության» ժամանակ տված խոստումները։
Ստացվում է՝ 42 միլիոնի զենքի գործը փակուղի է մտել, իշխանությունները չեն ապացուցել այդ զենքի մետաղաջարդոն լինելը, անգամ միակ մեղադրյալի նկատմամբ գործը կարճել են, բայց նախաքննությունը շարունակում են և գործը չեն փակում առհասարակ: