20-ամյա Գագիկ Մնացականյանը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է: Նա այժմ ապրում է Ստեփանակերտում և սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայն» բաժնի երրորդ կուրսում: Նկարչության հանդեպ սերը դեռ մանկուց է ի հայտ եկել Գագիկի մոտ: Մոտ մեկ տարի առաջ սկսեց սիրողական նկարել հագուստի վրա: Հետագայում հասկացավ, որ մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում, ու շատ մարդիկ սկսեցին դիմել, որ իրենց հագուստներին էլ նկարի։ Այդպես հոբբին դարձավ նաև գումար վաստակելու աղբյուր…