«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»,- 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո հերթական բունկերից, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով վրեժ լուծել իր կեցավայրից օծանելիքի գողության համար։
Նախ, իշխանական պստգամավորը պետք է առանց բառախաղերի պարզաբանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ինքը մուտք ունեցե՞լ է հրամանատարական կետ՝ բունկեր, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է:
Խաչատուր Սուքիասյանն անցել է գործի. սկսել է սպառնալ ՀՀ քաղաքացիներին
Եթե շարժումը թափ հավաքի, իր մեջ ընդգրկի հասարակության նոր շերտերի, ինչի ազդակներն այս պահին առավել քան տեսանելի են, առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կփորձի դրա դեմ պայքարել ոստիկանական պատժիչ մեքենայով, քաղաքացիների դեմ բռնություններ գործադրելով, ահաբեկելով, բերման ենթարկելով, և այդպես շարունակ։ Բայց այդ՝ ուժային ռեսուրսի պոտենցիալը՝ որքան էլ ոստիկանները լավ պարգևավճարված ու բտվածությունից բթացած են, այդուհանդերձ սահմանափակ է։
«Վաշինգտոնյան բանակցությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանը սադրիչ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ՝ դրանով ցույց տալով, որ արհամարհում է Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը: Արցախի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի արդյունքում ունենք 4 զոհ, նրանք ևս մեկ անգամ փաստեցին, որ նպատակ են դրել հասնել իրենց ծրագրերին միայն ուժային մեթոդների կիրառմամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Կնոջս հետ կապված պատմությունը հետևյալն է: Երբ որ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է՝ երբ պատերազմը սկսվի, ես ուղղակի չեմ կարող Երևանում պարապ մնամ: Գնամ էնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի, չգիտեմ, և այլն, և այլն, և այլն»,- այսօր միայն ՔՊ-ականների, Դավիթ Սանասարյանի, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնողի ու Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի համար հրապարակային նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի օրերին Ստեփանակերտի բունկերում գտնվելու հանգամանքին:
Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է հանձնաժողովը, որը, ի դեպ, խուսափել է հաղորդագրության մեջ օգտագործել «պատերազմ» բառը՝ փոխարենը կիրառելով «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններ» արտահայտությունը։
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել է, որ փախչող չի, պատասխանատվությունից խուսափող չի, որ դա դավաճանության նման մի բան է: