«Հեշտ չէ քառորդային բարձր ցուցանիշ ունեցող ամսագրերում տպագրվելը, բայց անհնարին չէ: Շատ առումով տպագրությունը հեշտացվում է միջազգային խորհրդատուների առկայության, համագործակցային դաշտ ունենալու արդյունքում: Երբ մի քանի տարբեր խմբեր են ներգրավված լինում, ավելի բարձր մակարդակի աշխատանք է արվում: Մի քանի տարբեր մասնագետների ընդգրկվածությունը՝ տարբեր պետություններից, հնարավորություն է տալիս տպագրվել էլ ավելի լավ ամսագրում»: