Միայն Աստծու ողորմածությունը կարող է մեզ պահել։ Այս ամենը վաղուց ընթեռնելի էր, գործելաոճը պարզ էր։ Պատերազմի ժամանակ իրենց վարքագծից պարզ էր, որ Հայաստանը նրանց հայրենիքը չէ։ Նրանց գնել են, ու հիմա ո՞վ պիտի ծպտուն հանի նրանցից։
Իշխանությունները շարունակում են տարբեր ճանապարհներով պայքարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ փորձելով պառակտել նաև հոգևոր դասին։ Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի կողմից մատուցած կեղծ «պատարագով» Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մայր աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկի» մասին։