Ապրիլի 19-ին, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստվում է Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, որի արդյունքում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ «2,5 գյուղ է հանձնվելու» Ադրբեջանին, բայց քանի որ թեմայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հակասական էին, և նա անվտանգության երաշխիք չէր տվել տավուշեցիներին, մարզի բնակիչները ոտքի կանգնեցին ու սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել։
«Հիմա ես խնդրանքով կոչ եմ անում հայ ժողովրդին՝ ով իրեն հայ է համարում, թող ոտքի կանգնի։ Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև մեր հայերի մեջ մարդիկ կան, որոնք հայ չեն, և նման մարդկանց ուղղակի պետք է մրջյունի պես տրորես ու անցնես։ Նմաններն իրավունք չունեն այս երկրում ապրեն, թող ազգանունները փոխեն Մարզպետալի ու գնան Թուրքիայում կամ Բաքվում ապրեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը։
«Հավատացեք, մենք բոլորս դեռ շատ ու ավելի խիստ կպատժվենք, եթե մեկս մյուսին երդում չտանք հանուն հայրենիքի։ Տեսնում եք, Ռուսաստանն էլ ոչինչ չի անում, որովհետև ինչո՞ւ այստեղից պետք է միշտ այդ երկրին քարկոծեն։ Իհարկե, ՌԴ-ն ունի պարտականություններ այդ ճանապարհը բացելու համար, բայց մեզ համար այս պահին դեռևս հայտնի չէ, նոյեմբերի 9-ին եռակողմ փաստաթղթում գրավոր պայմանավորվածությունից բացի, ինչ բանավոր պայմանավորվածություններ են եղել»։