Փաստաբանի փոխանցմամբ՝ տարբեր միջազգային կառույցներին նամակներ ուղարկելուց զատ, այսօր էլ իրենց բոլոր ելույթներում խոսում են դրա մասին, կոչ անում՝ բարձր մակարդակով չմասնակցել համաժողովին։ Մինչդեռ կան իշխանական պատգամավորներ, որոնք կողմ են, որ Հայաստանը մասնակցի COP-29 համաժողովին, ինչն անթույլատրելի է։
Շահեն Շահինյանը կարծում է, որ սահմանազատման ու սահմանագծման առաջին պայմանը պետք է լինի երկու կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը, որ այս գործընթացում պետք է բացառվի ուժը և ուժի կիրառման սպառնալիքը։ Հաջորդ պայմանը պետք է լինի այն, որ ադրբեջանական ուժերը լքեն այն տարածքները, որոնք զավթել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Միայն այս երկու պայմանների դեպքում պետք է սկսել բանակցություններ սահմանազատման ու սահմանագծման սկզբունքների վերաբերյալ, քանի որ կողմերը, ի սկզբանե, պետք է համաձայնության գան, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացնեն սահմանազատումը։