Նա նաև ընդգծել է՝ ամերիկյան միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված գործարքի ամենամեծ հաղթողը Թուրքիան է, իսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։
«Քաղաքական բանտարկյալների առկայությունը մեր երկրում այս պահին ավելի գերակա հարց է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հետ կապված քննադատությունը, ուստի, խնդրում եմ՝ քաղբանտարկյալների հարցը չդարձնել ընդդիմության իրար մեջ մուննաթի առարկա»,- Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168․am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ տարի Արցախում տեղի ունեցածը համարում է, առաջին հերթին, ՀՀ իշխանությունների ճակատին դրոշմված ամոթ և խայտառակություն, ովքեր, ըստ նրա՝ հանցավոր անտարբերությամբ հետևեցին Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանն ու գաղթին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: