168.am-ի հետ զրույցում Հայ Առաքելական Եեեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադառնալով հայկական կողմի անելիքների մասին Օկամպոյի կոչին, նախ ասաց՝ եթե հայասեր մարդիկ են նման կարծիք հայտնել, ապա այն ընդունում ու հարգում են։
168.am-ի հետ կարճ զրույցում Արցախի թեմի առաջնորդը կարևորություն չտվեց իշխանական պատգամավորի տրամաբանությունից դուրս հայտարարությանը, ասելով՝ որևէ մեկնաբանություն չունի և չի ուզում թեմայի շուրջ նրանց հետ մտնել երկխոսության մեջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը խոսելով Ադբեջանի վայրագությունները կանգնեցնելու հնարավոր քայլերի մասին, ասաց՝ հնարավոր է կանգնեցնել Ադրբեջանին, անհնարին ոչինչ չկա, այլ հարց է, որ դրա համար անհրաժեշտ է կատարել պետական մակարդակով համակարգված աշխատանքներ։
«Ամեն ինչ պիտի արվի, որպեսզի մեր խորհրդանիշները վերադառնան՝ Արցախի նախագահները, մեր նվիրյալ զինվորականները, ԱԺ նախագահը, նաև մեր հայորդիները»։
«Այն պիտի դառնա զորության, համախմբման, մեկս մյուսին ներելու աղոթք: Մենք մեր քույրերին ու եղբայրներին պետք է ընդունենք մեր մտքին համահունչ՝ մեր ստի ջերմությունը փոխանցելով մեկս մյուսին: Այս պահին իմ սիրտը պայթում է, որովհետև մենք իմ հոգևոր դասի, հավատավոր ժողովրդի հետ միասին դուրս եկանք Արցախից: Ինչպես Սուրբ գրքում է գրված, եթե հետ նայես, կարող է՝ աղի արձաններ դառնանք, որովհետև դժբախտություն է տեղի ունեցել Արցախում»,- ասաց սրբազան հայրը:
Արդեն 200 օր է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ 120.000 խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններից, քանի որ ադրբեջանական կողմն օրերով անջատում է ինչպես գազամատակարարումը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։
«Ես այստեղ՝ Ստեփանակերտում եմ՝ որպես երգչուհի։ Սակայն որպես մարդկային էակ՝ ես ներկայացնում եմ Միացյալ ազգերի կազմակերպությունը… Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,-ասել է երգչուհին: