168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը, նախ նշեց, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, մինչդեռ Ադրբեջանի նախագահն իր ամեն հայտարարությամբ հեռացնում է այդ մթնոլորտի ձևավորման հնարավորությունից։
Այսօր Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հայտարարելով, թե իրեն հրավիրել են, ինքն էլ եկել ու լսել է հավաքվածների պահանջը։
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։