168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ), Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ապահովել Արցախի իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ նրանք մտնեն, այսպես կոչված, ուղիղ քաղաքական երկխոսության մեջ, կամ արդյոք կարելի՞ է երաշխավորել, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ձերբակալի ու կալանավորի նրանց, ասաց՝ առանց անվտանգության հստակ երաշխիքների անմիջականորեն ուղիղ ֆիզիկական ներկայությամբ խոսելն ունի լուրջ վտանգներ:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ այս ընթացքում Թուրքիան հասցրել է մի քանի անգամ պաշտոնական մակարդակով իր համերաշխությունը հայտնել Ադրբեջանի գործողություններին: