««Զանգեզուրի միջանցքն« Իրանում անվանում են պանթուրանական միջանցք, և դրա բացումը խնդիր է Իրանի համար, որովհետև մի կողմից հետխորհրդային տարածքն է՝ իր Կենտրոնական Ասիայի պետություններով, մյուս կողմից Իրանը հայտնվում է շրջափակման մեջ: Այդ միջանցքն Իրանի համար խնդիրներ է ստեղծում իր հյուսիսային ու հյուսիս-արևմտյան հատվածների վրա, որտեղ կան թյուրքախոս բնակչություն և պանթուրանական զինված խմբավորումներ»։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն արևելագետ, իրանագետ Արտյոմ Տոնոյանն ու տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն են։
Թեհրանի համալսարանի «Կովկասյան հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ջաֆար Խաշեն «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով քննարկման շրջանակներում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերությունների այսօրեական շեշտադրումներին:
«Օրեր առաջ Ադրբեջանում քննարկվում էր, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի խորհրդի կողմից ընդունված մի հայեցակարգ, որտեղ հստակ ամրագրված էր ադրբեջանցիների վերադարձի պահանջը և այլն: Ակնհայտ է, որ նման հայեցակարգերն առանց իշխանությունների մասնակցության չեն լինում, սրանք ուղղակի մարդիկ չեն, ովքեր 1988թ. հեռացել են Հայաստանից և հիմա որոշել են հավաքվել և հայեցակարգ ընդունել իրենց վերադարձի պահանջի մասին: