«Հետևապես, ինչպես նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փախավ Հայաստանից՝ թողնելով հարցը բաց, թե ինքն ում կողմից էր գործուղված Հայաստան, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը պետք է փախչի Հայաստանից և Արմեն Սարգսյանի պես հրաժարական ներկայացնի այլ երկրից. մնաց, Հայաստանը կընկնի Արցախի օրը»:
«Նորերից որևէ մեկին մեր գրասենյակի պադվալում չեմ պահում։ Եթե ամեն մեծ-մեծ խոսացող 100 մարդ կարողանար հավաքել, շատ ավելի հեշտ կլիներ։ Բազկաթոռի վրա նստած չենք, մեր գործընկերները հայտնվել են բանտում, մինչդեռ, բազմոցին նստածներն ասում են՝ հարմար ընդդիմություն ենք, պետք է փոխել։ Ասել ու նորից կրկնում եմ՝ այս խորհրդարանական ընդդիմությանը փոխելու ամենահեշտ տարբերակն այդ ընդդիմությունից ավելի արդյունավետ աշխատելն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Անհերքելի է՝ Ռուսաստանն ունի իր մեղավորության չափաբաժինն Արցախում կատարվածի համար, բայց անհերքելի է նաև այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կատարվողի գլխավոր պատասխանատուն Հայաստանի այս պահի իշխանությունն է: Իսկ եթե անգամ Ռուսաստանը մեր նկատմամբ իրեն պահել և պահում է ոչ բարեկամական, ապա դրա պատճառը մեր սխալ քաղաքականությունն է։