«Մարտի 1-ին էլ էր, չէ՞, այս նույն մարդն ասում, որ «հոգին փառավորվում է, որ տեսնում է նման լարված իրավիճակ», այս մարդը հաճույք է ստանում, երբ տեսնում է՝ հայը հայի դեմ է դուրս եկել, հայի մեռնելուց բավարարվում է»։
«Ես տանը չեմ եղել, ինձ զանգահարեցին ու ասացին, որ այսպիսի վիճակ է, եկա բակ, մտածեցի՝ հնարավոր է դեռ այստեղ լինեն, բայց այստեղ չէին, գնացել էին»,- ընդգծեց Արսեն Ղուկասյանը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով 44-օրյա պատերազմի զեկույցի մասին, ասաց, որ զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում։
«Ես ամեն օր այդ մարդկանց մեջ եմ, տեսնում եմ, որ սրանով իշխանությունը ոչ թե հասնում է իր նպատակին, այլ իշխանության նման քայլերի պատճառով որդեկորույս ծնողներն ավելի միակամ, իրենց գործողություններում ավելի հաստատակամ են դառնում։ Այսինքն՝ իշխանությունն իր քայլերով բոլորովին հակառակ արդյունքին է հասնելու»,- հավելեց փաստաբանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: