Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Հայաստանին, Արցախին ու ընդհանրապես հայկականությանը պատճառած վնասներն անչափելի են։ Անչափելի են, որովհետև եթե նրա պաշտոնավարման պատճառով կորսված տարածքները, պատճառված նյութական վնասները գոնե հարաբերականորեն չափելի են, ապա նրա առնվազն անուղղակի մեղավարությամբ զոհված երիտասարդների դեպքում կորուստն անհաշվելիության տիրույթում է։