Հիմա էլ համառ լուրեր են պտտվում, որ նա պատրաստվում է նոր կադրային ջարդ իրականացնել հանուն նոր հաստիքի (ստեղծագործական տեղակալ): Եվ այդ նպատակով նա չի հոգնում տարբեր հաղորդումներ փակել և մարդկանց հեռացնել աշխատանքից՝ կրկնելով ռադիոյում արդեն թևավոր խոսքի կարգավիճակ ստացած իր արտահայտությունը. «էդ փողն ինձ պետք ա»:
«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական ու վարչական աշխատողներ են, նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Բալանսը վերականգնելու համար, ես ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում, եթե գործադիրն ու օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, եթե ոչ, ապա մենք ստիպված կգնանք կրճատումների։
Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն Արմեն Քոլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ էր Բաքու գրությամբ ժամացույցը տեղադրել ռադիոյի մուտքի պատին, այն դեպքում, երբ Երևանի ու Բաքվի ժամերը նույնն են։