«Եկեք աչքներս փակենք, ասենք՝ Բաքու չկա, բայց մեկ ա՝ կա». Արմեն Քոլոյան

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն Արմեն Քոլոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ էր Բաքու գրությամբ ժամացույցը տեղադրել ռադիոյի մուտքի պատին, այն դեպքում, երբ Երևանի ու Բաքվի ժամերը նույնն են։

«Այնտեղ կար Թբիլիսիի, Անկարայի, Մոսկվայի, Վաշինգտոնի, Թեհրանի, Նյու Յորքի ժամացույցները։ Առհասարակ ընդունված է, որ բոլոր նյուզ-րում-ներում կախված են ժամացույցներ, որ, ենթադրենք, ասվում է, որ Սինգապուրում կլինի այսինչ իրադարձությունը, դա կլինի տեղական ժամանակով այսինչ ժամանակով։ Միշտ այդպես նշվում է, որ տեղում աշխատող լրագրողը, ենթադրենք, Մոսկվայում աշխատող լրագրողն իմանա, թե Մոսկվայի ժամանակով դա երբ է տեղի ունենում»,- նշեց Արմեն Քոլոյանը։

Լրագրողի հարցին՝ Երևանն ու Բաքում նույն ժամային գոտում են, ի՞նչ կար խառնելու, Արմեն Քոլոյանը պատասխանեց, որ լրագրողի կարծիքով՝ եղած բոլոր հարցերից ամենակարևորը ժամի հա՞րցն է։

«Ինձ մոտ աշխատում է 320 մարդ, այդ բոլոր մարդիկ ունեն իրենց բավականին լուրջ խնդիրները և ռադիոն լուծում է շատ լուրջ տեխնիկական, խմբագրական և այլ հարցեր, և դուք այդ ամենի ինչի մեջից գտնում եք, որ ամենակարևորը ժամացույցի հա՞րցն է»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Լրագրողի հաջորդ դիտարկմանը՝ կարծիք կա, որ սա Բաքվին հաճոյանալու ձև է, Արմեն Քոլոյանը նկատեց.

«Ինձ ամենաքիչը հետաքրքրում է, թե պաշտոնական Բաքվում ինչ են մտածում այդ մասին»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ այդ ժամը պատին կախելուց չի մտածե՞լ, թե Բաքու անունն ի՞նչ ազդեցություն կունենա ռադիոյում աշխատող մարդկանց վրա, նա պատասխանեց, որ իսկապես չի մտածել, քանի որ «Ազատություն» ռ/կ-ում, որտեղ աշխատել է 32 տարի, եղել են Վրաստանի, Ադրբեջանի, միմյանց հետ կռվի մեջ գտնվող Ուկրաինայի և Մոսկվայի դրոշները՝ դրանք կողք կողքի են եղել։

«Ես սա դիտում եմ՝ որպես մոտեցում, որ եթե մենք որոշենք, որ չկա Բաքու՝ եկեք աչքներս փակենք, ասենք՝ Բաքու չկա, ու վերջ, բայց մեկ ա՝ կա։

Արդեն այդ ժամացույցը չկա, դուք հաղորդե՞լ եք, որ կան ուրիշ ժամացույցներ»,- եզրափակեց Արմեն Քոլոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031