Բաժիններ՝

Երեք տարվա ընթացքում ծխախոտի ակցիզային հարկը կբարձրանա 30 տոկոսով. Ֆինանսների փոխնախարար

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  քննարկվեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ այդմ վերանայվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը։

Նիստից հետո Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրենքով նախատեսված լուծումները՝ ակցիզային հարկի դրույքաչափերի վերաբերյալ, հավասարակշռված լուծումներ են։

«Նախորդ տարի ակցիզային հարկի դրույքաչափերը ծխախոտի համար տարեկան բարձրացվել են 15 տոկոսով, հիմա առաջարկվում է  հետագա երեք տարիների համար բարձրացնել 10 տոկոսով։ Պատճառները տարբեր են, եթե կարճ ասեմ, ապա առաջին պատճառն այն է, որ նախորդ տարիների բարձրացումներն արդեն իսկ բարձրացրել են դրույքաչափերը որպես բազա հետագա տարիների համար, և յուրաքանչյուր հաջորդ տարվա բարձրացումներն ավելի մեծ չափով են, որովհետև բազան է մեծանում։ Մենք ինչ-որ տեղ պետք է կանգ առնենք, ավելին՝ մեզ հետ համադրելի երկրների փորձը հուշում է, որ նրանք որոշակի բարձրացումից հետո դադար են վերցնում, մի քանի տարի այլևս չեն բարձրացնում»,- նշեց Արման Պողոսյանը։

Նախարարի խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ ակցիզային հարկը նաև ավելացված արժեքի հարկի բազայում է ավելանում։ Նաև ընդունված պրակտիկա կա՝ երբ շատ է բարձրանում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, դա արտադրողներն ու ներմուծողները հիմնականում փորձում են տեղափոխել գնի մեջ՝ սպառողի վրա, այլ ոչ թե հարկը վճարել իրենց շահույթների հաշվին։

Կարդացեք նաև

«Մեր գնահատմամբ՝ սա հավասարակշռված տարբերակ ,է և այս տարբերակին եկել ենք տնտեսվարող սուբյեկտների հետ քննարկումների արդյունքում։ Այս ոլորտը տարեկան շուրջ 120 մլրդ դրամ հարկ է վճարում և մեր միջամտությունները պետք է նաև նրանց համար հասկանալի լինեն, որպեսզի շոկեր չապրենք»,- շեշտեց Արման Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս