Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Հայաստանում մոլեգնող քաղբանտարկյալների հերթական ալիքը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի և Արեգնազ Մանուկյանի կալանավորումները, Ծառուկյանին պատկանող բիզնեսների բռնախլումը, տասնյակ-հազարավոր մարդկանց աշխատազուրկ դարձնելու հեռանկարը, և այլն։
«Երկրում պայթունավտանգ իրավիճակ է: Մթնոլորտն այնքան լարված է, իշխանություններն այնքան են պառակտել հասարակությանը, մարդկանց տրամադրել միմյանց դեմ, որ, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, պարզապես խայտառակություն է»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: