«Պատմության առաջ նրանք մնալու են՝ որպես դավաճանին ծառայած սրիկաներ, իսկ երբ ասում եմ՝ «պատմություն»՝ նկատի չունեմ, որ դա լինելու է տասնամյակներ անց։ Ոչ, իրենց զավակները հաստատ կիմանան, թե պապաներն ու մամաներն ովքեր են եղել, ինչ խմորից են սարքած եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի կալանավորման մասին։
«Զինված ուժերում առարկայական փոփոխությունների, բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է արձանագրվում կամ Հայաստանում և Արցախում տարածքային նոր կորուստներ ու զիջումներ են լինում»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Լոռու մարզի Օձուն համայնքի նախկին ղեկավար Արսեն Տիտանյանը, ով ձերբակալվել էր օգոստոսի 4-ին՝ ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով, վստահեցնում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել տեխնիկական խնդրի պատճառով։