Որքան էլ Իրանը խոսի իր տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը կապող «Արաքսի միջանցքի» շուտափույթ գործարկման մասին, փորձի ժամանակ շահել, դիվանագիտական հնարքներ կիրառել, «Զանգեզուրի միջանցքին» որպես այլընտրանք դիտարկել այդ ճանապարհը, այնուհանդերձ, Սյունիքով անցնող միջանցքային տրամաբանությամբ երթուղի ունենալու ակնկալիքը շարունակում է օրակարգային մնալ և՛ արևմտյան դերակատարների, և՛ Թուրքիայի ու Ադրբեջանի, և՛ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում։
Իրանի 14-րդ կառավարության կազմը ձևավորված է: Մասնավորապես, Աբբաս Արաղչիին վստահվեց Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, ով որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին,ղարաբաղյան հարցի կարգավորմանիրանական տարբերակն էրքննարկել հակամարտող կողմերի հետ և ոչ միայն: Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն դարձավ Իրանի պաշտպանության նախարար, մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը: