Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացավ կանադացի գրող Վենդի Էլիոթի «Կորով և շնորհ․ մարդասիրական աշխատանքները Թալասում․ Թուրքիա, 1908-1923» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նորահայտ փաստաթղթերի հիման վրա գրված փաստա-գեղարվեստական նոր վեպ է, որն անաչառ և ճշմարիտ տեղեկատվություն է պարունակում 100 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, և որը հասցեագրված է թե՛լայն ընթերցողական շրջաններին, և թե՛ գիտական-մասնագիտական հանրույթին։
Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունն իր հերթական՝ 13-րդ դրամաշնորհն է հատկացրել հոգեզավակ «Մշակույթի զարգացման հիմնադրամ»-ին։